Ժաննա Լեւինան երազում է Հայաստանի առաջին տիկին դառնալ

12:29   22 մարտի, 2019

Ժաննա Լեւինան՝ Ռուսաստանում հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը, մեկնաբանել է Մաքսիմ Գալկինի հայտարարությունը, որը հարցազրույցներից մեկում պատկերացրել է բարձր մակարդակով արտասովոր հանդիպումը. Վլադիմիր Զելենսկին՝ որպես Ուկրաինայի, Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի, իսկ Գալկինը՝ Ռուսաստանի նախագահ։

Քաղաքական ուժերի այդպիսի դասավորությունը կարծես դուր է եկել Լեւինային. այդ դեպքում նա՝ որպես Հայաստանի առաջին տիկին, կարող է ծանոթանալ Ռուսաստանի ղեկավարի կնոջ հետ։ «Մաքսիմ, ես համաձայն եմ առաջին տիկին դառնալ։ Դա իմ միակ հնարավորությունն է հանդիպելու Ալլա Բորիսովնայի հետ»,- Instagram-ում կատակել է Լեւինա-Մարտիրոսյանը։

Ավելի վաղ «Դոժդ» հեռուստաընկերության եթերում հայտնի շոումեն եւ հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինին խնդրել էին մեկնաբանել Ուկրաինայում նախագահական ընտրությունների արշավը, որում ֆավորիտը կատակերգու դերասան Վլադիմիր Զելինսկին է։ Գալկինը փորձել էր պատկերացնել բարձր մակարդակով հանդիպումը հայտնի դերասանի հաղթանակի դեպքում։

«Երազում եմ վերեւների հետ հանդիպման մասին՝ ես, Զելենսկին եւ Մարտիրոսյանը Հայաստանից»,- Hard Day’s Night հաղորդման ընթացքում ասել էր Գալկինը։



© NEWS.am STYLE