Իսպանական գեղեցկություն. Լետիցիա թագուհին՝ կարմիր հագուստով

12:09   22 մարտի, 2019

Իսպանիայի թագավորական զույգը միջոցառման է մասնակցել, որը նվիրված էր երկրում գիտության զարգացմանը։ Երկրի մայրաքաղաքում գարուն է, եւ Լետիցիա թագուհին առաջին անգամ ներկայացել է առանց վերնազգեստի։

Ֆելիպե Վեցերորդի կինը ամբողջությամբ կարմիր հագուստ է կրել. Hugo Boss ապրանքանիշի հագուստն ամբողջացրել են Magrit-ի դասական բարձրակրունկները։ Թագուհին կրում էր Chanel ապրանքանիշի ականջօղեր։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, IBTimes UK



© NEWS.am STYLE