Քայլի Ջենները կարմիր սեքսուալ բոդիով լուսանկարվել է գերմանական ամսագրի համար

14:47   22 մարտի, 2019

21-ամյա Քայլի Ջենները լուսանկարվել է գերմանական Interview ամսագրի ֆոտոշարքում. երիտասարդ միլիարդատերը սեքսուալ գեղեցկուհու կերպարում է։ Ոճաբանները Քայլիի համար ընտրել են ազդեցիկ հագուստ, այդ թվում Iris van Herpen-ի եւ Viktor&Rolf-ի զգեստներ։

Ամսագրին տված հարցազրույցում Ջենները պատմել է ոչ միայն հաջողակ կարիերայի, այլեւ մայրության մասին։ «Ես, իհարկե, ցանկանում եմ երեխաներ ունենալ, բայց մոտակա ապագայի համար կոնկրետ ծրագրեր չունեմ»,- խոստովանել է Քայլին։

Երկրպագուներին վաղուց է հետաքրքրում՝ արդյոք նրա 1-ամյա դուստրը՝ Սթորմին կհայտնվի՞ շոուում, որում նկարահանվում է Քայլիի ամբողջ ընտանիքը։ «Ես ցանկանում եմ ապասել, մինչ նա կմեծանա եւ կլինի այն տարիքում, որում կկարողանա անձամբ կայացնել այդ որոշումը»,- պատասխանել է Ջենները։

Մեկնաբանելով Forbes-ի կողմից ամենաերիտասարդ միլիարդատեր ճանաչվելու փաստը՝ Քայլին ասել է. «Ինձ համապատասխանում է այդ ձեւակերպումը։ Թեեւ իմ դեպքը յուրահատու է, քանի որ մինչ  Kylie Cosmetics-ը հիմնելը ես արդեն որոշակի հարթակ ունեի եւ բազմաթիվ երկրպագուներ։ Բայց ցանկանում եմ նշել, որ ծնողներիցս գումար չեմ ստացել 15 տարեկան հասակից։ Ընկերությունը հիմնելիս ներդրել եմ միայն սեփական միջոցները, եւ իմ բանկային հաշվին առկա չէ որեւէ ցենտ, որը ես ժառանգություն եմ ստացել։ Ես շատ եմ հպարտանում դրանով»,- ասել է Քայլին։

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ Morelli Brothers 



© NEWS.am STYLE