«Ինձ ավելի շատ նմանեցնում են մայրիկիս». Սիլվա Հակոբյան

15:49   22 մարտի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել եւ նշել, որ իրեն ավելի շատ մայրիկին են նմանեցնում։

Լուսանկարը տեղադրվել է Սիլվա Հակոբյանի միկրոբլոգում։ Մայրանալ պատրաստվող երգչուհին նուրբ, բայց նկատելի դիմահարդարմամբ է. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ «Ինձ ավելի շատ նմանեցնում են մայրիկիս` թե՛ արտաքինով, թե՛ բնավորության որոշ գծերով։ Ինձ հետաքրքիր է՝ իմ հետեւորդներն իրենց ծնողներից ո՞ւմ են ավելի նման»,- հրապարակումը մեկնաբանել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սիլվվա Հակոբյանը ներկայացրել էր առանց դիմահարդարման։ «Բնականների շարքից»,- լուսանկարը մակագրել էր երիտասարդ երգչուհին։



© NEWS.am STYLE