Խնայելու ժամանակն է. Ջենիֆեր Լոպեսը բյուջետային խանութ է գնացել 100 հազար դոլար արժողությամբ հագուստով

18:17   22 մարտի, 2019

49-ամյա Ջենիֆեր Լոպեսը, որը շուտով պատրաստվում է ամուսնանալ, կարծես որոշել է մինչ այդ խնայել։ Աստղը 11-ամյա դստեր՝ Էմմայի հետ գնումների է մեկնել Նյու Յորքում գտնվող H&M խանութ, որը հասանելի գնով հագուստ է առաջարկում։ Ընդ որում, Լոպեսն այնքան էլ բյուջետային հագուստ չի կրել։

Երգչուհին բաց կապույտ գույնի բաճկոն է կրել, որի արժեքը կազմում է 700 դոլար եւ 490 դոլար արժողությամբ սպորտային կոշիկներ։ Կերպարն ամբողջացնում էին մորթյա շարֆը, 60 դոլար արժողությամբ արեւային ակնոցը, Birkin ապրանքանշի՝ 100 հազար դոլար արժողությամբ պայուսակը։ Արդյունքում դերասանուհու հագուստն արժեցել է 100 հազար դոլար։

Պապարացիները դերասանուհուն լուսանկարել են խանութի մուտքի մոտ։ Ջենիֆերը եւ Էմիլին խանութից դուրս են եկել մեծ տոպրակներով։ Երկրպագուները զարմացած էին. ինչու է հարկավոր բյուջետային խանութ գնալ այդպիսի հագուստով։ Օգտատերերից մեկը նկատել է, որ եթե չլիներ պայուսակը, ոչ ոք ոչինչ չէր նկատի։

Այժմ աստղն ակտիվորեն պատրաստվում է նոր ֆիլմի նկարահանումներին, որում ստրիպտիզ պարուհու է մարմնավորելու։ Նույն ֆիլմում առաջին անգամ հանդես կգա ռեփ կատարող Քարդի Բին։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Legion-media



© NEWS.am STYLE