Դանիլա Կոզլովսկին կնկարահանի եւս մեկ ֆիլմ․ կռահեք՝ ո՞վ է հանդես գալու գլխավոր դերում

22:06   22 մարտի, 2019

Պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկին պատմել է ֆիլմի նկարահանումների մասին, որը նվիրված է չերնոբիլյան աղետին եւ վթարի հետեւանքների վերացմանը։ Այն մասին նա գրել է իր Instagram-ում։

Նա նշել է, որ սպասվող ֆիլմի սյուժեն հերթափոխի ղեկավարի եւ Չերնոբիլի ատոմային էլեկտրակայանի երկու շինարարների մասին պատմություն է։ Ըստ սյուժեի վթարից երկու շաբաթ անց հերոսները պետք է իջնեն ատոմային ռեակտորի տակ գտնվող տարածք, որպեսզի այն ազատեն հավաքված ջրի եւ այդպիսով կանխեն եւս մեկ պայթյուն։

«Ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր դերակտարաը Դանիլա Կոզլովսկին է։ Ինձ վրա մեծ տպավորություն է թողել «Մարզիչը» ֆիլմի նրա դեբյուտային դերը։ Էմոցիոնալ, գրավիչ, մարդկային ֆիլմ։ Ես բացարձակապես վստահ եմ, որ Դանիլան իրեն հատուկ աշխատասիրությամբ, էներգիայով, գրավչությամբ, մանրուքների հանդեպ ուշադրությամբ եւ մարդկանց կարեկցելու ունակությամբ կկարողանա պատվով հաղթահարել իրեն բաժին հասած դժվարին աշխատանքը», - մեկնաբանությունների հատվածում գրել է Ռոդնյանսկին։

Կայքերից մեկի տվյալներով ֆիլմի բյուջեն կազմում է մոտավորապես 700 միլիոն ռուբլի։



© NEWS.am STYLE