Վագրային պրինտով կոշիկներ եւ վանդակավոր պիջակ. Աննա Թովմասյանի ոճային կերպարը

20:45   22 մարտի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարով՝ցույց տալով իր ոճային կերպարը։

Երգչուհին վերելակում արված սելֆին հրապարակել է իր միկրոբլոգում. նա կրում է ջինսե տաբատ, որը համադրել է վանդակավոր պիջակի հետ։ Կերպարն ամբողջացնում են վագրային պրինտով բարձրակրունկները, խոշոր վզնոցը, սեւ գույնի պայուսակը եւ արեւային ակնոցը։ «Գործերով»,- լուսանկարը մակագրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ Աննա Թովմասյանն ավելի վաղ կիսվել էր ջերմ ընտանեկան կադրով։ Նա ամուսնու՝ երգիչ Արամեի հետ լուսանկար էր տեղադրել։ «Իմ սեր»,- մեկնաբանել էր երգչուհին։



© NEWS.am STYLE