«Ու ամեն քայլի մեջ լույս կար». Շուշան Երիցյանի լուսանկարը՝ լողափից

19:49   22 մարտի, 2019

Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը կիսվել է նոր գրավիչ կադրով։

Մոդելը լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ։ Շուշան Երիցյանը պատկերված է լողափին եւ սպիտակ զգեստ է կրում։ «Ու ամեն քայլի մեջ լույս կար»,- հրապարակումը մեկնաբանել է Երիցյանը։

Ավելի վաղ Շուշան Երիցյանն իր Instagram-ում լուսանկար եւ տեսանյութեր էր տեղադրել, որոնցում բացի իր հրապուրիչ տեսքից, ցուցադրել էր նաեւ հյուրանոցի շքեղ համարը, ուր կանգ էր առել։ Հրապարակումներին կից մոդելը գրել էր․ «Հայելին ռետրո ոճի է, սև հետքերն էլ դրանից են»:



© NEWS.am STYLE