«Հայաստանը դինոզավրերի հայրենիքն է». ինչպես են Մարգարիտա Սիմոնյանի երեխաները հայերեն խոսում

19:32   22 մարտի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի եւ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի երեխաները 5 լեզու գիտեն։ Պարզվում է՝ նախադպրոցական կրթության ստանալու ընթացքում ՝ ընդմիջումներին, նրանք սիրում են հայերենով խաղալ դինոզավրերի հետ։ Նրանց խաղը պատկերող տեսանյութը Սիմոնյանը հրապարակել է իր Instagram-ի էջում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Երեխաները խաղում են՝ դինոզավրերից յուրաքանչյուրին հատկացնելով իր դերը։ Օգտատերին շոկի է ենթարկել այն, որ նրանք հրաշալի տիրապետոմ են հայրերենին, թեեւ Հայաստանում չեն ապրել։

«Ռուսաստանը փղերի հայրենքին է, Հայաստանը՝ դինոզավրերի»,- տեսանյութը մեկնաբանել է Սիմոնյանը։

Հատկապես հայ օգտատերերը զգացվել են եւ մեկնաբանել հոլովակը՝ աստղային զգույգին հաճոյախոսություններ շռայլելով։

Ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ շուտով կծնվի իր եւ Քեոսայանի երրորդ երեխան։ Սիմոնյանն Instagram-ում տեսանյութ էր հրապարակել, որում նրա 5-ամյա դուստրը երգում է։ «Ուզում եմ, որ քույրիկ ծնվի։ Բայց եթե եղբայր ծնվի, ես չեմ տխրի։ Ես կտխրեմ միայն, եթե դինոզավր ծնվի»,- ասել է նրա դուստրը։ «Իսկ ես կուրախանամ, եթե դինոզավր ծնվի»,- հայտնել է չորսամյա որդին։ Սիմոնյանը նշել էր, որ նկատելիորեն «քիչ է կարդալու եւ գրելու»։



© NEWS.am STYLE