Գարիկ Խարլամովը ցուցադրել է իրեն շատ նման մի կնոջ

23:14   22 մարտի, 2019

Comedy club-ի ռեզիդենտ Գարիկ Խարլամովը հրապարակել է մի լուսանկար, որում պատկերված է մետրոյում քնած գլխաշորով կին, որն իրականում հումորիստին շատ նման է։ Խարլամովի խոսքերով հետեւորդները նրան պարբերաբար ուղարկում են նման հետաքրքրական լուսանկարներ, սակայն այս լուսանկարն իր ոճի մեջ առաջինն է։

Խարլամովը նաեւ պարզաբանել է, որ սովորաբար իրեն նման մարդիկ փոքր-ինչ գեր եւ ակնոցով են, սակայն այն անգամ ունիկալ դեպք է։

«Նախօրոք ներողություն եմ խնդրում այս կնոջից, սակայն սա անհավանական է», - մեկնաբանել է լուսանկարը Գարիկը։

Հումորիստի երկրպագուներին շատ է զվարճացրել այս լուսանկարը, իսկ նրանցից մեկն անգամ ասել է, որ նա Գարիկի քույրն է։

Ի դեպ, ահա հումորիստի եւս մեկ նմանակ։ Նրանցից ով է ավելի շատ նման։ Սա Գարիկը չէ երիտասարդ ժամանակ, այլ լցակայանի աշխատակից։



© NEWS.am STYLE