Ժաննա Բուտուլյանի եւ Դիանա Գրիգորյանի հմայիչ սելֆին

22:36   22 մարտի, 2019

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ի stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում նա պրոդյուսեր, սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանի հետ է։ Հայուհիները գտնվում են սրճարանում։ Իսկ լուսանկարին կից Ժաննան գրել է, որ խոսելու կարիք ունեն։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում էր սեւ, ուլտրակարճ զգեստ, բարձրակրունկներ։ Գարնանային լուքով լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE