«Բնության հրաշքը»․ Սոնա Ռուբենյանի նոր լուսանկարը՝ Բեյրութից

23:41   22 մարտի, 2019

Երգչուհի Սոնա Ռուբենյանը միկրոբլոգի իր էջը շատ ակտիվ է վարում։ Երգչուհին բավականին շատ է ճամփորդում, մասնակցում տարբեր համերգների եւ միջոցառումների, ինչի մասին նա պարբերաբար տեղեկացնում է իր հետեւորդ-երկրպագուներին։ Սոնան չի մոռանում նաեւ ներկայացնել իր հմայիչ լուքերին ու street style-երը։

Այսօր Սոնան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Այն արված է Լինաբանում։ Սոնան կրում է սեւ ոճային սվիտեր, մեղմ շպարով է։

«Բնության հրաշքը», - այսպես է մեկնաբանել Սոնան իր հրապարակումը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սոնա Ռուբենյանն Instagram-ի Stories հատվածում, որտեղ ցանկացած տեղեկատվություն 24 ժամ անց անհետանում է, ընտանեկան լուսանկար էր տեղադրել ու գրել. «Ծնունդդ շնորհավոր, իմ ճանաչած ամենաբարի մարդ»։



© NEWS.am STYLE