Օլգա Սերյաբկինան հերթական «մերկ» հանդերձանքով․ երգչուհու համարձակ լուսանկարը

10:32   23 մարտի, 2019

Երգչուհի Օլգա Սերյաբկինան լողազգեստով կամ ներքնազգեստով համարձակ լուսանկարների թվով չի զիջում Էմիլի Ռատակովսկուն եւ նույնիսկ Քիմ Քարդաշյանին։ Իսկ այսօր Օլյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել հերթական ֆոտոշարքից, որում երգչուհին կերպարանք է ընդունել շատ գեղեցիկ, սպիտակ բոդիով։

33-ամյա երգչուհին հետեւորդների ու երկրպագուների առջեւ պարծեցել է փարթամ կազմվածքով․ ընդգծված կոնքեր, կուրծք։

Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում հետեւորդների արձագանքը շատ տարբեր է եղել․ գովեստի եւ հիացմունքի խոսքերից մինչեւ քննադատություն եւ նույնիսկ հղի լինելու կասկած։

«Նման ես տիկնիկի», «Աստվածուհի, պաշտում եմ քեզ», «Կազմվածքդ հիանալի է», «Ոչ այնքան հաջող լուսանկար է, սակայն դուք միեւնույն է գեղեցիկ եք։ Կարեւորը արվեստն է», «Թմբլիկ», «Ի՞նչ է պատահել այս գեղեցկուհու հետ, անկեղծ սարսափելի է նայելը։ Նա լուսանկարներում երբեք սթափ վիճակում չէ», «Վհուկ», «Սարսափելի է», «Հղի՞ է», - գրում են հետեւորդները։



© NEWS.am STYLE