Քայլի Ջենների ու Թրեւիս Սքոթի համատեղ ժամանացը տվել է բոլոր հարցերի պատասխանները

15:17   23 մարտի, 2019

Ռեփերն ու երիտասարդ միլիարդատերը վերջապես հաշտվել են։

Ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջենների հետեւորդներն ու երկրպագուներն այլեւս ստիպված չեն լինի Instagram-ում ռեփերի հետ հարաբերությունների մասին հարցեր տալ։ Դեկտեմբեր ամսից զույգին միասին չէին նկատել, սակայն օրերս նրանց «բռնացրել են» Լոս Անջելեսում։ Երիտասարդ մայրիկն ու ռեփերը մոտեցել են մեքենային, ապա այցելել են տեղի ռեստորաններից մեկը։

Քայլին կրում էր սպիտակ վերնաշապիկ եւ բեժ երանգի տաբատ, իսկ Թրեւիսը նախընտրել է լայն տաբատ եւ սպորտային կոշիկներ։

Վերջերս Սքոթը ակնարկել է, որ Քայլիի հետ հաշտվել են անսովոր ձեւով։ Երաժիշտը սիրելիի դիմանկարով վերնաշապիկով գնացել է բասկետբելի խաղի։

 

Հիշեցնենք, որ ձմռանը համացանցում լուսանկար էր հայտնվել, որում Քայլիի բոյֆրենդն իբր գրկում է ուրիշ աղջկա։ Ի պատասխան մեղադրանքների Սքոթն ասել էր, որ հեյթերները փորձում են քայքայել իրական հարաբերությունները։

Քայլին եւ Սքոթը փետրվար ամսին առաջին անգամ ծնողներ են դարձել։ Ծնվել է նրանց դուստրը՝ Սթորմին։

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE