Հաշտվե՞լ են․ Գուֆը Քեթի Թոփուրիայի հետ լուսանկար է հրապարակել

16:14   23 մարտի, 2019

Չնայած, որ Գուֆի եւ Քեթի Թոփուրիայի հարաբերություններն ավարտվել են դեռ անցած տարի, ռեփերը դեռ կարոտում է նրան։ Ալեքսեյ Դոլմատովի տանը պակցված է A'Studio խմբի մեներգչուհու պաստառը, իսկ իր երգերում Գուֆը հաճախ է հիշատակում իրենց սիրավեպից որոշ դրվագներ։ Ռեփերն այսօր կրկին հիշողությունների գիրկն է ընկել։ Նա միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որն, ըստ ամենայնի նրանց համատեղ հանգստից է։ Դատելով լուսանկարից այն արվել է անցած տարվա օգոստոսին։

Լուսանկարին կից գրառման հատվածում Ալեքսեյը տխուր սմայլիկներ է դրել։ Այժմ նա գտնվում է Իսրայելում, որտեղ կներկայանա համերգային ծրագրով։ Իսկ նրա հետեւորդները նախաձեռնել են ֆլեշմոբ, որը կրում է «#кетивернись» անվանումը։

Հիշեցնենք, որ այս գեղեցիկ սիրավեպն ու հարաբերություններն ավարտվեցին Յանա Շեւցովայի պատճառով, որն ինտիմ հարաբերություններ էր ունեցել ռեփերի հետ։ Սակայն, ինչպես պնդում էր Դոլմատովը իրենց բաժանումն այլ պատճառ ուներ։ «Քեթին իրականում շատ լավ մարդ է։ Շատ հնարավոր է, որ ավելի լավին ես այլեւս չհանդիպեմ։ Ես նրան կսիրեմ մինչեւ կյանքիս վերջ», - խոստովանել էր Գուֆը։



© NEWS.am STYLE