Ինչպե՞ս հայ պատանին նվաճեց «Голос дети»-ի ժյուրիին եւ ինչո՞ւ ընտրեց Մելաձեին. Միշայի խոստովանությունը` հաղթական ելույթից հետո

11:25   23 մարտի, 2019

Ռուսական «Голос дети» նախագիծն իր յուրաքանչյուր թողարկման ժամանակ ի թիվս շատ ու շատ տաղանդավոր երեխաների` հայ հեռուստադիտողին բացահայտում է շնորհալի հայ պատանիներից շատերին:

Նախագծի կույր լսումների հերթական թողարկման մասնակիցը` 10-ամյա Միշան, հայերի համար վաղուց էր դարձել բացահայտում: Արցախցի պատանին իր Boomerang երգով Հայաստանը ներկայացրել է «Մանկական Եվրատեսիլ 2017» մրցույթին, իսկ երեկ եվրոպացի հանդիսատեսի հիացմունքին ավելացրել նաեւ «Голос дети» նախագծի ժյուրիի եւ հանդիսատեսի սրտերի նվաճումը: Միշան մրցույթում կատարել է Բրունո Մարսի Versace On The Floor երգը, որի ընթացքում ժյուիի երկու անդամները` Վալերի Մելաձեն եւ Սվետլանա Լոբոդան, ոչ միայն շրջվել են, այլեւ զարմանքով հետեւել հայ պատանու արտիստիկ ու բեմական պահվածքին:

«Միանգամից երեւում է, որ արվեստագետների ընտանիքի դասատիարակված երեխա է»,-նկատել է Վալերի Մելաձեն, որին էլ Միշան ընտրել է` որպես մարզիչ: Փոքրիկ երգիչը ռուսական հեղինակավոր նախագծին վաղուց էր ցանկանում մասնակցել.

«Երբ ավելի փոքր էի, իմ պրոդյուսեր Լիրա Քոչարյանն ինձ ասում էր, որ ես պետք է մասնակցեմ հատուկ երգի մրցույթների, որոցից էր «Голос дети»-ին»,-NEWS.am STYLE-ին խոստովանեց Միշան:

Մեզ հետ զրույցում պատանի երգիչը խոսեց նաեւ մրցույթում իր երգի ընտրության, ժյուրիի արձագանքի եւ Մելաձեի թիմում լինելու մասին:

«Երբ լսեցի Versace On The Floor երգը, միանգամից հասկացա, որ այն պետք է ներկայացնեմ մրցույթում: Հուզմունք կար, բայց բեմ բարձրացել եմ վստահ»,-անդրադառնալով իր արտիստիկ ելույթին նշեց նա:

Նկատառմանը արդյոք «Մանկական Եվրատեսիլի» բեմից հետո ավելի հեշտ էր «Ձայնը» նախագծի բեմում լինելը, փոքրիկ արտիստը պատասխանեց.

«Յուրաքանչյուր բեմ ունի իր դժվարությունը, բայց որպես երգիչ` պետք է կարողանաս պատվով ներկայանալ ցանկացած բեմում»:

Խոսելով իր մարզչի` Վալերի Մելաձեի մասին` Միշան նշում է. «Մելաձեին ընտրեցի, քանի որ նրա ոճն ինձ ավելի հարազատ է: Հենց սկզբից էլ այդպես էի որոշել: Փորձերը հետաքրքիր են անցնում: Սիրով եմ նրա հետ աշխատում, միմյանց կես բառից հասկանում ենք»:

Երգիչը շոյված է նաեւ ժյուիի մյուս անդամների տպավորիչ մեկնաբանություններից.

«Ես զգացի, որ կատարումս նրանց դուր եկավ: Ներսումս ուրախություն ու հպարտություն էի զգում, քանի որ գիտեի` բոլորը հույսով ինձ են սպասում ու աղոթում ինձ համար»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE