Թափանցիկ վերնաշապիկ եւ դասական տաբատ․ սկանդալային Անժելա Սարգսյանի հմայիչ լուսանկարը

12:46   23 մարտի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, իր միկրոբլոգի հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան, դստեր հետ ժամանցը: Սոցցանցերում լինելով ակտիվ սկանդալային դերասանուհին չի դադարում ուրախացնել իր հետեւորդներին ու երկրպագուներին:

Դերասանուհին իր Instagram-ի story բաժնում, ուր ցանկացած ինֆրմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է սպիտակ, թափանցիկ վերնաշապիկ, սեւ, դասական տաբատ։ Նա մեղմ դիմահարդարմամբ է, իսկ կարմիր արտահայտնված շուրթերն ու նույն երանգի պայուսակը ամբողջացնում են նրա կերպարը։

Հրապարակմանը կից, սակայն, Անժելա Սարգսյանը մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված լուսանկարում Անժելա Սարգսյանի ջինսե կոմբինեզոն էր կրում, կարմիր բաճկոն եւ նույն գույնի գլխարկ։ Դերասանուհին դրանք համադրել էր սպիտակ շարֆի եւ արեւայի ակնոցի հետ։ «Կյանքը հիասքանչ է»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել էր նա։



© NEWS.am STYLE