13:32 23 մարտի, 2019Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:
.jpg)
Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին այսօր իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կքանստած։ Երգչուհին կրում է վագրային պրինտով, մարմինն ընդգրկող հանդերձանք։ Նրա վառ կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ Լուսանկարին կից Շպռոտը գրառում չի կատարել։

Ավելի վաղ երգչուհին միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, գրառումներ էր կատարել, որոնցում ասել էր, թե ինչպիսի տղամարդու հետ կհանդիպի։

«Ես հանդիպում եմ միայն հայաստանցի, 40+, կայացած, սեփական բիզնես, տուն-տեղ դրած (դիվանին չքնող) ծախսող տղամարդու հետ․․․ Ոչ պարսկահայ, ոչ բեյրութահայ», - գրել էր երգչուհին։