Ջեսիկա Չեսթեյնը նշում է 42-ամյակը. կարմրահեր դերասանուհու 8 լավագույն դերերը (ֆոտո)

12:08   24 մարտի, 2019

Այսօր՝ մարտի 24-ին, ծննդյան 42-ամյակն է նշում Հոլիվուդի ամենակարմրահեր գեղեցկուհին՝ Ջեսիկա Չեսթեյնը: Նա առավել հայտնի է ֆիլմերում ուժեղ եւ կամային կանանց դերերով: 2012 թ-ին Time ամսագիրը նրան ներառել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:

Բայց Ջեսիկայի կարիերան ոչ միշտ է հարթ անցել: Սկզբնական շրջանում դերասանուհին հաճախ մերժումների էր հանդիպում: Ռեժիսորները պատճառաբանում էին նրա արտասովոր արտաքինը՝ նշելով, որ նա ոչ տիպիկ հերոսուհի է Հլիվուդում: Բայց շուտով Ջեսիկային հաջողվում է գրավել ռեժիսոր Թերենս Մալիկին, իսկ հետո՝ նաեւ Քեթրին Բիգելոուին, Անդրես Մուսկետիին, Քրիսթոֆեր Նոլանին, Ռիդլի Սքոթին, Գիլյերմո դել Տոռոյին եւ Աարոն Սորքինին:

Այսօր NEWS.am STYLE-ը վերհիշել է դերասանուհու 8 լավագույն հերոսուհւիներին:

Մոլի Բլում՝ «Մեծ խաղը»

Անտոնինա Ժաբինսկայա՝ «Կենդանաբանական այգու պահակի կինը»

Էլիզաբեթ Սլոուն՝ «Սլոունի վտանգավոր խաղը»

Սառա՝ «Սպիտակաձյունիկն ու որսորդը

Մելիսա Լյուիս՝ «Մարսեցին»

Մայա՝ «Նպատակ համար 1»

Ռեյչել Սինգեր՝ «Հատուցում»

Սելիա Ֆուտ՝ «Սպասուհին»

Աղբյուրը՝ Ivy.ru



© NEWS.am STYLE