Վարսակի փաթիլներից դիմակ՝ դեմքի համար

19:24   23 մարտի, 2019

Վարսակը վաղուց արդեն արժեքավոր սննդամթերք է համարվում, իսկ այսօր այն նաեւ մեծ ճանաչում ունի որպես կոսմետիկ միջոց։ Իսկապես, վարսակի փաթիլներով դիմակն առանձնանում է համընդհանուր գործողությամբ. այն անվտանգ է բոլոր տեսակի մաշկի համար եւ կարող է շատ խնդիրներ լուծել։

Վարսակի փաթիլներով դիմակը մաքրում է մաշկը, պայքարում կնճիռների դեմ եւ կանխում մաշկի վաղաժամ ծերացումը։ Դրա հետ մեկտեղ, վարսակի փաթիլներից պատրաստված տնային դիմակները թարմացնում են մաշկը եւ դեմքին փայլ ու առողջ տեսք հաղորդում։

Եվ այսպես, վարսակի փաթիլներով մաքրող դիմակի բաղադրատոմս, որը մաշկն ազատում է գրգռվածությունից եւ արդյունավետ պայքարում բշտիկների դեմ։

Վերցրեք 2 ճ/գ վարսակի փաթիլ եւ վրան այնքան եռացրած ջուր լցրեք, մինչեւ ստացվի ոչ պինդ շիլա։ Այդ շիլային կարելի է ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։ Երբ զանգվածը սառչի, այն քսեք դեմքին։ Երբ զգաք, որ դիմակը սկսում է չորանալ, կարելի է մաքրել։ Լվացվեք տաք ջրով կամ դիմակը դեմքից մաքրեք թաց բամբակով։ Դրանից հետո կարելի է սնուցող կրեմ քսել։

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE