Համարձակ բացվածքով զգեստ, արտահայտիչ շուրթեր․ Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոյի նոր լուսանկարները

15:44   23 մարտի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ, արդեն նաեւ դերասանուհի Լիլի Մորտոն, ով հանդես է գալիս Woman’s Club նախագծում, իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է, իրեն հատուկ, կրքոտ կերպարում։

Կադրերում մոդելը կրում է խորը դեկոլտեով սեւ զգեստ։ Լիլին վառ դիմահարդարմամբ է․ արտահայտիչ դիմագծեր, ընդգծված շուրթեր։ Ֆոտոշարքին կից նա գրել է․

«Հոգիների համատեղելիությունը վերածվում է ընկերության, խելքինը՝ հարգանքի, մարմիններինը՝ կրքի։ Եվ միայն այս ամենը միասին կարող է վերածվել սիրո»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մորտոն անկեղծ լուսանկար էր հրապարակել՝  կոչ անելով ապրել այնպես, ինչպես ցանկանում եք։ «Գրողը տանի, մարդիկ, արեք ինչ ցանկանում եք։ Եթե ցանկանում եք չքնել ամբողջ գիշեր, մի քնեք։ Կերեք գիշերը, եթե ցանկանում եք։ Պատուհանից նայեք լուսաբացը, սիրեք, ում ցանկանում եք, կրեք ինչ ուզում եք։ Դա ձեր կանքն է, եւ այն, ցավոք, կարճ է։ Ապրեք այն, ինչպես ցանկանում եք։ Ապրեք ձեզ համար…»,- լուսանկարը ռուսերենով մեկնաբանել էր Մորտոն, ում հետեւորդները Բարբի տիկնիկ էին անվանել։



© NEWS.am STYLE