Սպորտային հանդերձանք, գարնանային տրամադրություն․ Տաթեւիկ Ադումյանի նոր լուսանկարը՝ Պրահայից

16:44   23 մարտի, 2019

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ:

Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Այս անգամ Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է գարնանային ոճը։ Երիտասարդ դերասանուհին կրում է սեւ վերնաշապիկ, նույն երանգի տաբատ, սպորտային կոշիկներ, իսկ կերպարը համալրում է կրկին սպորտային գլխարկը։

«Գարունը գեղեցիկ է։ Հանդարտությամբ, որը նախորդում է փոթորկին։ Խորը քնով, որից հետո արթնանալու ես... Բնությունն ուժեղ է։ Կրկին անգամ Հնարավորություն է բերելու։ Նոր կյանքի... Նոր գարնան... Նոր սկզբի... Երկնքի նոր հորիզոնների... Պատուհանը բաց է։ Երկինքը՝ հասանելի։ Հնարավորություններն էլ մեր ձեռքում են։ Եվ ուրեմն՝ առա՜ջ, դեպի ջերմ գարուն», - մեկնաբանությունների հատվածում գրել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր գունառատ դիմահարդարմամբ։ «Երբեմն մարդիկ երազում են լավ կյանքի մասին։ Սպասում են, թե երբ կգա այդ ժամանակը։ Իսկ երբեմն էլ, կատարելով մեկ փոքրիկ քայլ ստացվում է լավ ապրել․․․ Ավելի լավ է գնահատել ամեն ակնթարթը, մանրուքների մեջ գտնել ուրախաություն եւ երջանիկ լինել»,- գրել էր նա։ 



© NEWS.am STYLE