Սեւ տոպ, սպիտակ ուլտրակարճ կիսատաբատ․ երգչուհի Նյուշան ծննդաբերությունից հետո առաջին անգամ բեմում

18:18   23 մարտի, 2019

28-ամյա երգչուհի Նյուշան առաջին անգամ իրեն դիզայների դերում փորձել է դեռ անցած տարի, սակայն արդեն հաջողություններ է գրանցում։ Մոսկվայում անցկացվող Նորաձեւության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել նրա առաջին մեծ ցուցադրությունը։

Միջոցառման շրջանակներում աստղը ներկայացրել է իր բրենդի՝ NYU STORY-ի նոր հավաքածուն։ Երգչուհին նույնպես դուրս է եկել բեմ։ Նա կրում էր սեւ տոպ, սպիտակ կիսատաբատ, թափանցիկ բարձրակրունկներ։ Իսկ նրա ձեռքին փակցված էր «Ես այսպիսին եմ» կարգախոսը։

Ցուցադրության տպավորություններով երգչուհին կիսվել է իր Instagram-ում։

View this post on Instagram

A post shared by Nyusha (@nyusha_nyusha) on

«Յուրաքանչյուր կերպար ուղեկցվում էր․ «Խիզախ», «Մի վախեցի»,«Գործիր», «Ես այսպիսին եմ» գրություններով։ Ցանկանում եմ ձեզ ընդունեք այնպիսին, ինչպիսին կաք։ Բացառությամբ այն, ինչ ուզում եք փոխել ձեր մեջ», - գրել է Նյուշան։



© NEWS.am STYLE