Լիլիթ Բաբասյանի գրավիչ լուսանկարը

19:54   23 մարտի, 2019

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում ներկայացնում է, թե՛ աշխատանքային, թե՛ ընտանեկան, թե՛ այս կան այն հարցի շուրջ իր տեսակետն արտահայտող հրապարակումները:

Դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Հրապարակմանը կից լիլիթը ռուսերեն լեզվով գրել է․ «Գնահատեք պահերը մինչեւ հիշողություններ դառնալը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլիթը լուսանկար էր հրապարակել երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանի հետ։ «Մենք միմյանց հասկանում ենք առանց խոսքերի։ Շահ չենք հետապնդում, ձեւականություններ չենք անում, չենք երդվում։ Կարողանում ենք ուրախանալ միմյանց հաջողություններով եւ կարողանում ենք տխրությունը նույնպես կիսել։ Եվ կարեւոր չէ, թե ով ինչ է ասում։ Մենք գիտենք, թե ով ենք մենք։ Ցանկանում եմ բոլորին ցանկանալ գտնել այն ընկերոջը , որը կասի ոչ թե այն, ինչ ուզում ես լսել, այլ ճշմարտությունը, կգնա եկեղեցի եւ մոմ կվառի քեզ համար։ Հնարավոր է ձեր ընկերոջը գտնեք վաղ տարիքում, մենք միմյանց գտել ենք՝ հեռացնելով ձեւականներին ու երկու երեսանիներին։ Վասիլին իմ հոգու քույրն է»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE