«Բա մարդ էսօրվա խաղին սուդյա չլիներ»․ Մկոյի սպորտային գրառումը

20:14   23 մարտի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանը իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր միկրոբլոգի հետեւորդների օրը, որոնք էլ իրենց հերթին ակտիվ արձագանքում են յուրաքանչյուր հրապարակմանը։

Մկոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա կրում է ֆուտբոլային խաղի մրցավարի համազգեստ։ Հրապարակմանը կից  դերասանը հումորային գրառում է կատարել՝ գրելով․ «Բա մարդ էսօրվա խաղին սուդյա չլիներ…  Հայաստան հուպ տուր!!»։

Ավելի վաղ Մկոն լուսանկար էր հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել  էր որդու հետ։ Հայր եւ որդի Արզումանյանները զվարճանում էին։ Ժպիտ պարգեւող կադրին կից հումորիստ-դերասանը գրել էր․ «Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ երկիրը»։



© NEWS.am STYLE