Վոլոչկովան պարծեցել է սիրեկանի մատուցած միլիոնանոց նվերով

20:44   23 մարտի, 2019

Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան մասնակցել է Նորաձեւության շաբաթվա շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը։ «Ես բացել եւ փակել եմ ցուցադրությունը», - հպարտ նշել է Վոլոչկովան։

Ցուցադրությանը բալետի պարուհին ցուցադրել է լուսանի մոթրուց մուշտակ։ «Էքսքլյուզիվ մուշտակը առաջատար մոդելներից է», - հստակեցրել է Նաստյան։ «Մուշտակները բերվել են Ղրիմի երկրամասից։ Յուրաքանչյուրն անկրկնելի է, դրանք շնչող են»։

Դե իհարկե, առաջատար տեղ զբաղեցնող մուշտակը բաժին հասավ պարուհուն։ Ռուսական բալետի աստղը երկրպագուներին խոստովանել է, որ նրա սիրելին որոշել է իրեն անակնկալ մատուցել։ Նա միանգամից գնել է այն, որն ի դեպ արժե 1,2 միլիոն ռուբլի։ Վոլոչկովան էլ իր հերթին գնահատել է մեծահոգի սիրեցյալի արարքը։

Սակայն պետք է նշել, որ առատաձեռն սիրեկանի մասին շատ բան հայտնի չէ։ Ավելի վաղ Վալաչկովան նրան ներկայացրել է, որպես եվրոպացի, որը տիրապետում է մի քանի լեզուների եւ կարողանում է օրը հինգ անգամ բավարարել պարուհու սեռական ցանկությունները։ Բոյֆրենդի դեմքը աստղը չի ցուցադրել, իսկ նրա հետ հարաբերությունները Նաստյան անվանել է «մաքուր, գեղեցիկ եւ հետաքրքիր»։

Աղբյուրը՝ КП



© NEWS.am STYLE