Լիլիթ Հովհաննիսյանը՝ զվարճալի կերպարում

21:42   23 մարտի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է դեմքի զվարճալի արտահայտությամբ։ Կադրն արված է Լիլիթի վերջին տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Լիլիթը մղմ դիմահարդարմամբ է, կրում է վարդագույն մուշտակ, երկնագույն զգեստ։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլիթ Հովհաննիսյանը լուսանկար էր  հրապարակել, որում ցուցադրել էր, թե ինչպես է պատրաստվում առաջիկա համերգին։ Նա կրում էր մոխրագույն սպորտային հանդերձանք, նույն  երանգի սպորտային կոշիկներ։ Լուսանկարին կից երգչուհին գրել էր․ «Մեծ համերգը սկսվում է գործվածքների փոքր կտորտանքներից»։



© NEWS.am STYLE