Վաչեի հումորային հրապարակումը

23:42   23 մարտի, 2019

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը հաճախ իր միկրոբլոգում կիսվում է ինչպես զվարճալի լուսանկարներով ու տեսանյութերով, այնպես էլ ջերմ ընտանեկան կադրերով:

Հումորիստ-դերասանն իր Instagram-ում նոր, հումորային լուսանկար է հրապարակել։ Կադրում Վաչեն երիտասարդ հումորիստ եւ դերասան  Վահե Բեգլարյանի (Բոնի) հետ է։ Վերջինս տարիքով տղամարդու կերպարում է։ Իսկ Վաչե Թովմասյանը զվարճալի հրապարակմանը կից գրել է․ «Մաքուր ընկերություն»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վաչե Թովմասյանը լուսանկար էր հրապարակել մայրիկի, կնոջ ու դստեր հետ։ «Իմ կյանքի 3 ամենակարևոր կանայք` Մամաս, կինս ու աղջիկս: Ես շնորհավորում եմ ձեր տոնը սիրելիներս: Սիրում եմ ձեզ հոգով, սրտով և ուղեղով»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE