Գվինեթ Փելթրոուն հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում․ նա ԲԴՍՄ ոճի ներքնազգեստ է վաճառում

10:14   24 մարտի, 2019

46-ամյա Գվինեթ Փելթրոուն արդեն 11 տարի զվաղվում է իր Goop ընկերության զարգացմամբ։ Հոլիվուդյան աստղը թողարկում է կոսմետիկա, վիտամիններ եւ նույնիսկ հագուստ։ Այժմ դերասանուհին ներկայացրել է նորույթ՝ ԲԴՍՄ ոճի ներքնազգեստ։

Օսկարակիր դերասանուհու երկրպագուները նրան հազվադեպ են տեսնում ֆիլմերում, սակայն նրա բիզնեսը հայտնի է ամբողջ աշխարհով։ Գվինեթ կայքում հայտնվել է նոր ապրանք՝ կաշվե ներքնազգեստ, որը ձեռքի աշխատանք է՝ դեկորատիվ մետաղե «հավելումներով», հրապարակվել է աստղի ընկերության՝ Goop-ի կայքում։ Բաց երանգի ներքնազգեստի հետ վաճառվում է նաեւ սեւ մտրակ, որը եւս կաշվից է պատրաստված։

Ներքնազգեստն արժե 630 դոլար, իսկ մտրակը՝ 240։

Գվինեթ Փելթրոուի նախագիծը պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում։ Վիտամինները, որոնք թողարկում է դերասանուհին առողջության համար վտանգավոր են համարվել։ Ամսագիրը, որը դերասանուհին նախկինում հրատարակում էր՝ փակվել է ոչ գիտական խորհուրդներ տալու համար։

Աղբյուրը՝  DailyMail



© NEWS.am STYLE