Էմիլի Ռատակովսկին լողազգեստով ալկոհոլային ըմպելիք է գովազդել

10:44   24 մարտի, 2019

Գայթակղիչ մոդել Էմիլի Ռատակովսկին իր Instagram-ում լուսանկարների շարք է հրապարակել։ Պարզվում է, որ երիտասարդ մոդելը նկարահանվել է ալկոհոլային ընպելիքի գովազդում։ Նույն լուսանկարներն առկա են նաեւ ապրանքանիշի էջում։

Լուսանկարներում Ռատակովսկին ներկայացել է ճերմակ լողազգեստով եւ կարմիր սպորտային կոշիկներով։ Դրանք այնպես են պատկերված, ասես մոդելը հսկա է։ Կադրերից մեկում Ռատակովսկին պառկած է լողափին, մյուսում՝ հենված է երկնաքերին։

Հայտնի մոդելը գովազդում է վարդագույն գինի, որը խմում է սպիտակ երկաթե տարայից՝ Drink Baby մակագրությամբ։



© NEWS.am STYLE