Глюк’oZа-ն շոկի մեջ է․ հետեւորդները հետաքրքրվել են անկողնում նրա նախասիրությունների  մասին

11:11   24 մարտի, 2019

32-ամյա Նատալյա Իոնովան որոշել է շփվել երկրպագուների եւ պատասխանել նրանց բոլոր հարցերին։

Երգչուհին նրանց հնարավորություն է տվել ուղղել ցանկացած հարց։ Նման շփման արդյունքը նա հրապարակել է իր Instagram-ի Stories բաժնում։ Նատալյան երկու դուստր ունի եւ շատերը վստահ են, որ նրան որդի նույնպես հարկավոր է։

Հետեւորդներից մեկը երգչուհուն հարցրել է, թե երբ է նա պատրաստվում հղիանալ երրորդ անգամ։ «Ամեն ինչ իր ժամանակին», - կարճ պատասխանել է Глюк’oZа-ն։

Նատալյան նաեւ հրապարակել է հետեւորդների կողմից ամենաշատը տրվող հարցերի ցուցակը, սակայն դրանց նա չի պատասխանել, քանի որ շատերին հետաքրքրել է սեքսում նրա նախասիրություններին։ Հետեւորդները հարցրել են, թե սեքսի որ տեսակն է նա ամենաշատը նախընտրում, որքան է տեւում սիրով զբաղվելու պրոցեսը, նրա սիրելի դիրքը եւ արդյոք նա հարաբերություններ ունեցել է աղջկա հետ։ Բոլոր այս հարցերը մնացել են անպատասխան։



© NEWS.am STYLE