Թափանցիկ վերնաշապիկ, դասական տաբատ․ Լուիզա Ներսիսյանի գայթակղիչ կերպարը

11:31   24 մարտի, 2019

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:

Հմայիչ դերասանուհին իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկարն է հրապարակել, որոնցում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Դերասանուհին կրում է դիզայներ Մանուկ Ալեքսանյանի հեղինակած հագուստը․ թափանցիկ վերնաշապիկ, դասական տաբատ, իսկ նրա կերպարը համալրում է լայնեզր գլխարկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լուիզա Ներսիսյանը ցուցադրել էր իր շքեղ կերպաը։ Նա երեկոյան սպիտակ զգեստ էր կրում, որն առանձնանում էր բաց ուսերով։ Դերասանուհին նախընտրել էր երեկոյան սանրվածք եւ վառ դիմահարդարում։



© NEWS.am STYLE