Անջելինա Ջոլին կինոյում ավարտում է կարիերան

14:14   24 մարտի, 2019

«Մալիֆիսենթա» ֆիլմի երկրորդ մասն ու Թելոր Շերիդանի թրիլլերը կդառնան հոլիվուդյան դերասանուհու վերջին աշխատանքները։

Անջելինա Ջոլին 2000-ականներին հասցրել է դառնալ Հոլիվուդի դեմքը, սակայն այժմ նա որոշել է ֆիլմերում հանդես գալու իր կարիերան ավարտի։ Այս մասին հայտնում է  Sherbrook Times-ը։

Վերջերս հայտնի է դարձել, որ Թեյլոր Շերիդինի «Նրանք, ովքեր ցանկանում են իմ մահը» թրեյլերում հանդես է գալու Ջոլին։ Իսկ ահա «Մալիֆիսենթա» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա հաջորդ տարի։

Ջոլին ծնվել, մեծացել, ապա ստեղծել է իր կարիերան Լոս Անջելեսում։ Սակայն այժմ նա ցանկանում է տեղափոխվել Նյու Յորք եւ սկսել նոր կյանք։ Այդ թվում նաեւ իրեն փորձել թատրոնի դերասանուհու գործում։

Հավանաբար այդ փոփոխություններին գնալ Ջոլիին ստիպել է Բրեդ Փիթի հետ բաժանությունը։ Չէ որ, ապահարզանի գործընթացում նա իրեն ցույց տվեց ոչ լավ կողմերից, որն էլ իր հերթին բասացական ազդեցություն թողեց դերասանուհու համբավի վրա։ Զույգի ընդհանուր ծանոթների մեծ մասն այդ ժամանակ Փիթի կողմն անցան, հասարակության համակրանքը՝ նույնպես։



© NEWS.am STYLE