Անահիտ Սիմոնյանը ներկայացել է ուլտրակարճ պիջակ-զգեստով

13:13   24 մարտի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

View this post on Instagram

A post shared by Аня Симонян (@anahitsimonyan) on

Երգչուհի, դիզայներ Անահիտն Սիմոնյանը միկրոլբոգի իր էջում նոր կարճ հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Երգչուհի-դիզայները կրում է վառ վարդագույն, երկար թեւերով պիջակ զգեստ, որն ընդգծել է նրա կազմվածքը։ Տեսանյութին կից նրա թողած մեկնաբանությունից պարզ է դառնում, որ հանգուստն իր բրենդից է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայկոն իր միկրոբլոգում լուսանկար էր տեղադրել Անահիտ Սիմոնյանի հետ եւ սեր խոստովանել նրան։ «Սուրբ Սարգսի օրվա առիթով միանում եմ սիրո ֆլեշմոբին` ընդունելով Արծվիկի չելենջըը: Սեր եմ խոստովանում կնոջս` Անահիտին՝ իմ անփոխարինելի, տարօրինակ, ուրիշ աշխարհին»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE