Հմայիչ Դիանա Գրիգորյանի գարնանային լուսանկարը

14:42   24 մարտի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Այս անգամ դերասանուհի-սցենարիստը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին անգամ ներկայացել է հմայիչ կերպարում։ Միշտ էլեգանտ Դիանան վառ դիմահարդարմամբ է, կրում է գունավոր վերնաշապիկ եւ սեւ տաբատ։ Գարնանային լուսանկարին կից գրավիչ Դիանա Գրիգորյանը մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ Դիանա Գրիգորյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր վառ դիմահարդարմամբ է։ Նա կրում էր սեւ կիսաշրջազգեստ եւ սպիտակ վերնաշապիկ։



© NEWS.am STYLE