Նունե Եսայանն ամուսնության 13-ամյակի կապակցությամբ հուզիչ սիրո խոստովանություն է արել ամուսնուն

15:19   24 մարտի, 2019

Երգչուհի Նունե Եսանյանը կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։

Երգչուհին նոր հրապարակում է արել իր միկրոբլոգում՝ տեղադրելով իր եւ ամուսնու՝  դերասան Ավո Խալաթյանի ջերմ գրկախառնված լուսանկարը։ «13 տարի առաջ սիրտս սկսեց ավելի ուժգին բաբախել, որը չի դադարում մինչ օրս։ Շնորհավոր մեր ամուսնության տարեդարձ, իմ սեր», - մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նունես Եսայանը միացել էր 10 year challenge-ին, որի շրջանակներում մարդիկ ցուցադրում էին, թե ինչպիսին են եղել 10-ը տարի առաջ եւ այսօր։ Լուսանկարներից մեկում երգչուհին պատկերված էր 10 տարի առաջ, իսկ մյուս լուսանկարում երեխաների հետ էր։



© NEWS.am STYLE