«Ադամանդե փողկապ»․ Ալլա Պուգաչովայի նվերը՝ Լեոնտեւին

15:53   24 մարտի, 2019

Վալերի Լեոնտեւը դարձավ 70 տարեկան։ Այս իրադարձության առիթվ Ռուսաստանի ժողովրդական արտիստը հյուրընկալվել է «Сегодня вечером» հաղորդման տաղավար։ Շոուի հաղորդավար Մաքսիմ Գալկինը հենց տաղավարում նրան հանձնեց Ալլա Պուգաչովայի նվերը։

Երգչին շնորհավորելու էին եկել շատ հայտնի աստղեր եւ իհարկե նրա ընկերները։

Մաքսին Գալկինը պատմել է, որ մի անգամ Ալլա Պուգաչովան գործընկերոջը ոսկե փողկապ է նվիրել, որը նրան հետագայում բեմական վառ կերպարի համար պետք է եկել։

 «Ալլան այսօր չի կարողացել ներկա գտնվել, սակայն եթերին պատրաստվել եւ քո մասին մտածել է ավելի վաղ։ Նա դիմել է իր դիզայներ՝ Ալիշերին եւ խնդրել է քեզ համար ոչ թե ոսկյա, այլ ադամանդե փողկապ պատրաստել», - կիսվել է հումորիստը։ Մաքսիմը փոխանցել է Պուգաչովայի կողմից ուղարկված նվերը։

Երգչին ուրախացրել է յուրահատուկ նվերը եւ նա անմիջապես փորձել է այն։



© NEWS.am STYLE