«Բամբասում ու նախանձում են նրանք, ովքեր չեն կարողանում համակերպվել առավելություններիդ հետ»․ Արփի Գաբրիելյան

16:12   24 մարտի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը գրեթե միշտ փայլում է տարբեր ֆոտոշարքերում, միկրոբլոգի իր էջում պարբերաբար հմայիչ լուսանկարներ է տեղադրում, որոնցում կիսվում է իր ուղեւորությունների մասին:

Արփի Գաբրիելյանն իր Instagram-ում կրկին անգամ հմայիչ լուսանկար է հրապարակել: Նա լուսանկարին կից գրել է․ «Բամբասում ու նախանձում են նրանք, ովքեր չեն կարողանում համակերպվել առավելություններիդ հետ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երիտասարդ դերասանուհին ներկայացել էր շքեղ կերպարում։ Արփի Գաբրիելյանը երկար սեւ պուտավոր զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը։ Նա այն համադրել էր խոշոր աքսեսուարների՝ երկար ականջօղերի հետ։



© NEWS.am STYLE