Բելլա Հադիդին պապարացիները «բռնացրել են» Փարիզում զբոսնելիս

16:46   24 մարտի, 2019

Մոդել Բելլա Հադիդը մեկնել է Փարիզ։ Սիրո քաղաքով զբոսնելու համար նա ընտրել է casual  ոճի հարմարավետ հանդերձանք, որը լիարժեք համապատասխանում է ցուրտ գարնանային եղանակին։

Մոդելին պապարացիները «բռնացրել են» կանաչ, երկար բաճկոնով, սեւ, դասական սվիտերով ու ջինսով։ Կերպարը համալրել է Dior ապրանքանիշի փոքրիկ պայուսակը։

Բելլայի վարսերը հավաքված էին, իսկ շպարը՝ մեղմ, շեշտը դրված էր աչքերի վրա։

Նշենք, որ ավելի վաղ 22-ամյա մոդել Բելլա Հադիդը լուսանկարներ էր հրապարակել, որոնք արվել էին Միլանում Նորաձեւության շաբաթվա ընթացքում։ Մոդելը ներկայացել էր սեքսուալ, միեւնույն ժամանակ էլեգանտ կերպարում։

Աղբյուրը՝ DailyMail

Լուսանկարները՝ Philippe Blet/REX



© NEWS.am STYLE