Սեւ զգեստ, սպորտային կոշիկներ․ Էմմին ներկայացել է առօրյա հագուստով

17:47   24 մարտի, 2019

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում վերսկսել է իր ակտիվությունը։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին այսօր իր  Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է հմայիչ, առօրյա լուքը։ Երկու երեխաների մայրը կրում է սեւ, ծնկից ներքեւ զգեստ, երկար, մոխրագույն ժակետ, սպորտային կոշիկներ, իսկ կերպարն ամբողջացնում է լայնեզր գլխարկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էմմին մայրիկի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ համատեղ արխիվայրին լուսանկար էր հրապարակել։ Երգչուհին կադրը չէր մեկնաբանել, միայն սրտիկի տեսքով սմայլիկ էր օգտագործել։



© NEWS.am STYLE