«Եթե կյանքում ստիպված լինեք մենակ վազել, միեւնույնն է վազեք»․ Լիլու

18:44   24 մարտի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին կրկին անգամ ներկայացել  է գրավիչ կերպարում։ Երգչուհին ամառային հագուստով է, մտազբաղ հայացքով նստած է։

Երգչուհին լուսանկարին կից մեջբերել է Նարինե Բաղդասարյանի ստեղծագործությունից հատված՝ գրելով․ «Եթե դուք կյանքում ստիպված լինեք մենակ վազել․․․ բոլորը ձեզ լքեն․․․ միեւնույնն է վազեք․․․ հաստատ հասնելու եք․․․ եւ երբ հասնեք՝ բոլորը կգան ձեր հետեւից․․․ բայց դուք էլ մեջքով չեք լինի, որ չտեսնեք․․․դիմացից կտեսնեք բոլորին․․․ ու նրանց գույները ձեզ կպատմեն ամեն ինչ իրենց մասին․․․»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ տոպ էր կրում, որը համադրել էր զոլավոր տաբատի եւ կոստյումի հետ։ Կերպարն ամբողջացրել էինն բարձրակրունկ կոշիկները, արեւային ակնոցը եւ խոշոր աքսեսուարները։ «Գեղեցիկ առավոտ»,- լուսանկարը մակագրել էր Լիլուն։



© NEWS.am STYLE