Թափանցիկ վերնաշապիկ, պատառոտված ջինս․ Անատի Սաքանյանի նոր լուսանկարները՝ Մոնակոյից

19:46   24 մարտի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային լուքով։ Նա կրում է պատառոտված ջինսե տաբատ, ճերմակ, թափանցիկ վերնաշապիկ։ Երիտասարդ դերասանուհին նշել է իր գտնվելու վայրը՝ Մոնակո։ Լուսանկարներին կից Անատին գրառում չի կատարել։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր իր ձմեռային, հմայիչ կերպարը։ Նոր լուսանկարում Անատին կրում էր կաշվե տաբատ, բաց վարդագույն սվիտեր, ձմեռային գլխարկ եւ կոշիկներ։ Լուսանկարին կից նա որեւէ գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE