Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ կերպարը

22:22   24 մարտի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է շքեղ տեսքով։ Երգչուհին կրում է սպիտակ, երկարափեշ, երեկոյան, բեմական զգեստ։ Ամենայն հավանականությամբ լուսանկարն արվել է Լիլիթ Հովհաննիսյանի «Dream» շրջագայության երեւանյան համերգի ժամանակ։

Նշենք, որ Լիլիթ Հովհաննիսյանն ավելի վաղ լուսանկար էր  հրապարակել, որում ներկայացել էր դեմքի զվարճալի արտահայտությամբ։ Կադրն արված էր Լիլիթի վերջին տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Լիլիթը մեղմ դիմահարդարմամբ էր, կրում էր վարդագույն մուշտակ, երկնագույն զգեստ։



© NEWS.am STYLE