Լուիզա Մելքոնյանը համարձակ բացվածքով զգեստով ցուցադրել է սլացիկ ոտքերը

23:11   24 մարտի, 2019

Սերիալից հայտնի դարձած, մնջախաղի թատրոնի դերասանուհի Լուիզա Մելքոնյանն իր Instagram-ում բավականին ակտիվ է։ Երիտասարդ դերասանուհին գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդների հետ կիսվում է ոճային լուքերով, նոր, հմայիչ լուսանկարներով, բնության հանդեպ իր սիրով եւ տարբեր հարցերի շուրջ իր տեսակետով։

Երիտասարդ, հմայիչ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներայացել է բավականին համարձակ կերպարում։ Լուիզան կրում է կանաչ գույնի զգեստ, ցանց զուգագուլպաներ, իսկ լուսանկարին դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Իրականում չէի սպասում, որ այդչափ դրական արձագանքներ կլինեն նկարի հետ կապված, ինչը իսկապես շաատ հաճելի էր։

Այդ, իսկ պատճառով ինչպես ասում են «բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով» նկարը հայտնվեց էստեղ շնորհակալ եմ յուրաքանչյուր ջերմ, դրական, ժպիտ պարգևող հաղորդագրությունների համար»։



© NEWS.am STYLE