Սարիկ Անդրեասյանը «մենամարտի» է հրավիրում հայտնի հաղորդավար Յուրի Դուդին

10:02   25 մարտի, 2019

Ռուսաստանում հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, ով նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Երկրաշարժ», «Մաֆիա. գոյատեւման խաղ», «Կողոպուտ ամերիկյան ձեւով», «մենամարտի է հրավիրել» հաղորդավար Յուրի Դուդին։ Ռեժիսորն Instagram-ի իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որում հաղորդավարին կոչ է անում իրեն հրավիրել «вДудь» շոուին։ Տեսանյութում Սարիկ Անդրեասյանը մեջբերում է Դուդին, ով բազմաթիվ անգամներ խոսել է իր ֆիլմերի որակի մասին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

«Եթե չլիներ Սարիկ Անդրեասյանը, Յուրի Դուդը կզրկվեր հարցերի 10 տոկոսից, որոնք ուղղում է իր հյուրերին։ Առաջարկում եմ փակել այդ թեման ձեզ հարմար ցանկացած ֆորմատով՝ մարտահրավեր, կոկտեյլ, մարտ։ Հ.Գ. Յուրի, վաղը մեկնում եմ երկիր, ուր օդի յուրաքանչյուր խորանարդ մետր Ձեզ իմ մասին է հիշեցնում։ Կվերդառնամ ապրիլի 22-ին։ Եթե թռիչքը եւս մեկ անգամ հաղթահարեք, Ձեզ հրավիրում եմ»,- իր միկրոբլոգում գրել է Անդրեասյանը։

Հաղորդավարն ու բլոգերն ակնհայտորեն անբարյացակամ վերաբերմունք ունի Անդրեասյանի հանդեպ. գրեթե յուրաքանչյուր հաղորդման ընթացքում նա պրովոկացիայի է ենթարկում ռեժիսորին։ Նրա համար վերջին կաթիլն իր կոլեգայի՝ Comedy club-ի նախկին անդամ Տաիրի հետ հարցազրույցն էր, որում Յուրին կրկին հիշատակում է հայ ռեժիսորի անունը։ Ռեժիսորին ակնհայտորեն հոգնեցրել է դա. նա Յուրի Դուդին առաջարկել է իրեն հրավիրել հաղորդմանը։

Բլոգեր Յուրի Դուդը դեռեւս ոչ մի կերպ չի մեկնաբանել Սարիկ Անդրեասյանի կոչը, թեեւ շատ օգտատերեր ռեժիսորի հրապարակման մեկնաբանություններում նշել են, որ Յուրի Դուդը պետք է Անդրեասյանին իր շոուին հրավիրի, քանի որ ավելի լավ է «չխոսել մեջքի ետեւում»։



© NEWS.am STYLE