«Վախից ձեռքերով փակում էի դեմքս». ի՞նչ ցնցում է վերապրել Պոլինա Գագարինան Չինաստանում

11:14   25 մարտի, 2019

Ռուս 31-ամյա երգչուհի Պոլինա Գագարինան մասնակցում է չինական «Singer» նախագծին, որը բավական նման է «Ձայն»-ին։ Այդ պատճառով նա յուրաքանչյուր շաբաթ ստիպված է լինում մեկնել այդ երկրի։ Հերթական անգամ տուն վերադառնալիս երգչուհին բարդությունների է բախվել։

Նա Instagram-ում պատմել է Մոսկվա վերադարձի մասին, որն ավելի շատ թրեյլերի սկիզբ է հիշեցնում։ Ամեն բան սկսվել է նրանից, որ երգչուհու եւ նրա թիմի համար սխալ գնացքի տոմս են գնել, ինչի արդյունքում նրանք Գուանչժոուի այլ կայարանում են հայտնվել։ «Հետո մենք վազել ենք՝ հասնելու համար մեքենաներին, որոնք մեզ սպասում էին ճիշտ կայարանի մոտ։ Վարորդը վարում էր հանդիպակաց ուղիով, եւ մենք վախից ձեռքերով փայել էինք դեմքերս։ Օդանավակայան հասել ենք գրանցման ավարտից 5 րոպե առաջ, աղաչում էինք մեզ թողնել առանց հերթի՝ անձնագրային ստուգում անցնելու համար»,- ասել է Պոլինան։

Ավելի ուշ պարզվել է, որ օդանավ նստելու համար ելքը փոխվել է, իսկ հսկայական օդանավակայանում նորը գտնելը բավական բարդ է եղել։ «Օդանավում արդեն ոչ ոք չէր խոսում։ Այդ 3 օրվա ընթացքում քնել ենք ընդհանուր առմամբ 5 ժամ»,- խոստովանել է Գագարինան։

Չինական «Singer» նախագիծը նման է «Ձայն»-ին, սական դրան մասնակցում են միայն պրոֆեսիոնալ երաժիշտները։ Պոլինա Գագարինան տրամադրված է հաղթանակի։



© NEWS.am STYLE