Լուսանկար լոգասենյակից. Սվետլանա Լոբոդան գրեթե ամբողջությամբ մերկ է

12:11   25 մարտի, 2019

36-ամյա երգչուհի Սվետլանա Լոբոդան, ով «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիի կազմում է, սիրում է ցուցադրել իր կազմվածքը եւ բավական հաճախ է կիսվում անկեղծ լուսանկարներով՝ երկրպագուներին ցուցադրելով գայթակղիչ կազմվածքը։ Այս անգամ երգչուհին Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է լոգանք ընդունելուց անմիջապես հետո։

Աստղը լոգարանում է եւ մարմինը ծածկել է սրբիչով։ Երգչուհին հավաքել է մազերը։

Օգտատերերն արդեն սովոր են երգչուհու անկեղծ լուսանկարներին, սակայն այս կադրը հիացրել է նրանց։ Լուսանկարը նրանց դուր է եկել, քանի որ Լոբոդան կարողացել է սեքսուալ եւ էրոտիկ տեսք ստանալ։ Ի դեպ, երգչուհին չի գոհացել միայն մեկ կադրով եւ հրապարակել է եւս մեկը։ Նա անկեղծ զգեստ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի։



© NEWS.am STYLE