Նիկոլայ Բասկովը պատմել է, որ Յուլյա Նաչալովայի առաջին ամուսինը ծաղրել է նրան եւ գեր անվանել

13:08   25 մարտի, 2019

Արդեն քանի օր է՝ Յուլյա Նաչալովայի ողբերգությունը հանգիստ չի տալիս երկրպագուներին։ Երգչուհու մահը հատկապես ծանր է նրա մտերիմ ընկերոջ՝ 42-ամյա Նիկոլայ Բասկովի համար։ Նա «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ուղիղ եթեր» հաղորդման ընթացքում մանրամասներ է հայտնել արտիստի մահվան մասին։

«Ես շատ լավ գիտեմ՝ ինչպիսին էր Յուլյան եւ ինչպես էր ապրում։ Այսպիսի ողբերգական ելքի հասցրել է ոչ թե կյանքը, այլ մարդկային հարաբերությունները։ Գեղեցիկ կանայք եւս հաջողակ չեն լինում տղամարդկանց հարցում. դա կարող եմ ասել Յուլյայի օրինակով»,- արցունքներն աչքերին՝ ասել է Բասկովը։

Дмитрий Ланской и Юлия Началова

Նրա խոսքով՝ Նաչալովան այնքան ջերմ եւ դրական մարդ էր, որ իրեն շշմեցրել է երգչուհու մահվան մասին լուրը։ Բասկովը կարծիք է հայտնել, որ այսպիսի ողբերգական ելքի հանգեցրել է Յուլյայի առաջին «անհաջող» ամուսնությունը Դմիտրի Լանսկոյի հետ։ «Премьер-министр» խմբի մասնակիցը մշտապես քննադատել է կնոջը՝ հայտարարելով, թե նա «գեր է ու տգեղ»։

«Նա ծաղրում էր երգչուհուն, նրան դուր չէր գալիս Յուլյայի կազմվածքը»,- պարզաբանել է Նիկոլայ Բասկովը։ Ռուսասատանի ժողովրդական արտիստը նշել է, որ երիտասարդ տարիքում Յուլյան միզամուղ միջոցների եւ նիհարելու համար դեղամիջոցներ է օգտագործել, որոնք նրա առողջությանը լուրջ վնաս են հասցրել։

Բասկովը հեռուտադիտողներից է դիմել առողջության մասին մտածելու եւը կյանքի յուրաքանչյուր օր գնահատելու խնդրանքով. «Հիշեք՝ գերեզմանը գրպաններ չունի»։

Ավելի վաղ Յուլյայի հայրը հայտնել էր, որ դուստրը որոշել է նիհարել ավելորդ քաշի մշտական մեղադրանքներից հետո։ «Մեր բոլոր դժբախտությունները նրանից սկսվեցին։ Նրան առողջ, նորմալ աղջիկ ենք տվել, իսկ նա գրողը տանի, ինչ է արել նրա հետ»,- ասել է երգչուհու հայրը։

Լուսանկարները՝ PersonaStars



© NEWS.am STYLE