The Prodigy-ն երկրպագուներին հրավիրել է «աղմկել» Կիտ Ֆլինտի հուղարկավորությանը

17:14   25 մարտի, 2019

Բրիտանական The Prodigy խումբը տեղեկատվություն է տարածել վոկալիստ Կիտ Ֆլինտի հուղարկավորության մասին։ Խմբի Twitter-ի պաշտոնական հաշիվը տեղեկացնում է, որ երաժիշտին հրաժեշտ կտան մարտի 29-ին Էսեկս կոմսության Բրեյնթրի քաղաքում։

Հուղարկավորման արարողությանը թույլ կտան մասնակցել միայն երաժիշտի ընտանիքին եւ մտերիմ ընկերներին, սակայն ծեսը էլեկտրոդինամիկական բարձրախոսներով կհեռարձակվի փողոցում։ Երկրպագուներին հրավիրել են մասնակցել թափորին, հրապարակվել է նաեւ երթուղին։ Սակայն շոկի է ենթարկել այն հանգամանքը, որ երկրպագուներին խնդրում են «աղմկել» ի պատիվ խմբի մահացած մասնակցի։ Օգտատերերը միանշանակ չեն ընկալել խմբի այս հայտարարությունը։

Ֆլինտի մարմինը հայտնաբերվել է մարտի 4-ին նրան պատկանող բնակարանում։ Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, ինքնասպանության պատճառ է դարձել կնոջից՝ Մայումի Կաիից բաժանվելու պատճառով սկսված դեպրեսիան։   



© NEWS.am STYLE