«Իմ միակ». Լիլիթ Բաբասյանի եւ որդու լուսանկարը

10:45   25 մարտի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Լիլիթը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Նա լուսանկարում պատկերված է որդու հետ։ «Իմ միակ»,- մեկնաբանություններում գրել է Լիլիթ Բաբասյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլիթը լուսանկար էր հրապարակել երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանի հետ։ «Մենք միմյանց հասկանում ենք առանց խոսքերի։ Շահ չենք հետապնդում, ձեւականություններ չենք անում, չենք երդվում։ Կարողանում ենք ուրախանալ միմյանց հաջողություններով եւ կարողանում ենք տխրությունը նույնպես կիսել։ Եվ կարեւոր չէ, թե ով ինչ է ասում։ Մենք գիտենք, թե ով ենք մենք։ Ցանկանում եմ բոլորին ցանկանալ գտնել այն ընկերոջը , որը կասի ոչ թե այն, ինչ ուզում ես լսել, այլ ճշմարտությունը, կգնա եկեղեցի եւ մոմ կվառի քեզ համար։ Հնարավոր է ձեր ընկերոջը գտնեք վաղ տարիքում, մենք միմյանց գտել ենք՝ հեռացնելով ձեւականներին ու երկու երեսանիներին։ Վասիլին իմ հոգու քույրն է»,- գրել էր նա։

 



© NEWS.am STYLE